ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Հայաստանում ներիշխանական որոշակի խմորումներ կան»

Հայաստանում բարձրացած աղմուկը ներիշխանական պայքարի հետևանք է։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ՊՎԾ–ի կողմից ոստիկանությանն առաջադրած մեղադրանքին, որը վերաբերում է հաշվառման համարանիշների գնման գործընթացների խախտումներին։
Sputnik
Հակոբյան. «Հայաստանում ներիշխանական որոշակի խմորումներ կան»

Վիգեն Հակոբյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանության ներսում մեծ պայքար է գնում։

«Ներիշխանական որոշակի խմորումներ կան, դա գաղտնիք չէ։ Մեծ պայքար է գնում իշխանության ներսում ազդեցության լծակների համար»,– ասում է նա։

Ինչու է Այսեր Ղազարյանը հրաժարվել փոխնախարարի պաշտոնից. տեսանյութ

Ըստ նրա` հիմնականում պայքարում են ներիշխանական այն թևերը, որոնք պաշտոններ են ստացել ոչ թե պրոֆեսիոնալիզմից ելնելով, այլ քաղաքական հատկանիշներով` որքանով են մասնակից եղել հեղափոխությանը։

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Օսիպյանի հրաժարականին` ըստ քաղաքագետի` այս խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ հրաժարականի համար. ավելի լուրջ, ավելի խորքային և քաղաքական պատճառներ կլինեն հրաժարականի հիմքում։

ՊՎԾ–ն հայտարարություն էր տարածել, որ մայիսի 7-ից սկսած ուսումնասիրություն է իրականացնում ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։

Իսկ ոստիկանապետ Վարլերիյ Օսիպյանը լրագրողներին ասել է, որ չկա և չի կարող նման բան լինել, ոստիկանությունը թափանցիկ է գործում։ Նա անհիմն է համարում խոսակցությունները խախտումների մասին` նշելով, որ ՊՎԾ–ն ենթադրյալ մեղադրանքների մասին է խոսում։