Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են Հայաստանի հավաքական` Եվրո-2020-ի նախապատրաստական հավաքին մասնակցելու համար։ Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ո՞ւր է անհետացել Գաել Անդոնյանը. նրան փնտրում է նաև հավաքականի գլխավոր մարզիչը

Ըստ հրապարակման հրավիրված ֆուտբոլիստներն են.

Արսեն Բեգլարյանը, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյանը, «Ուրալ» (Ռուսաստան)

Կամո Հովհաննիսյանը, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյանը, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Հենրիխ Մխիթարյանը, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյանը, առանց ակումբի

Սարգիս Ադամյանը, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյանը, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայանը, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյանը, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: