ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որևէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: Նույն այն Բոլտոնը, ով Երևանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլտոնի գրասենյակի ներկայացուցչի և համայնքային կառույցների հետ»,– գրում է թերթը:
Պարբերականը նաև նշում է, որ նրան սկսել են «Հրանուշ Հակոբյանի տիեզերագնաց» անվանել, քանի որ ԱՄՆ-ում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրայի հետ: