Ամառվա ամենահետաքրքիր հնարքը. ինչպե՞ս լողափում ավելի սլացիկ տեսք ունենալ

Մի սովորական աքսեսուարը կօգնի լողափում ավելի սլացիկ տեսք ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Լողափում ավելի նիհար երևալու համար պետք է օգտագործել մի պարզ հնարք, որն հաճույքով սոցցանցերում ցուցադրում են տարբեր աստղերը։

The Sun պարբերականը մասնավորապես նշում է, որ մարմինը կարող է շատ ավելի սլացիկ երևալ, եթե գոտիով լողազգեստ հագնեք։ Լրագրողների դիտարկմամբ` հայտնի մոդելներն ու բլոգերները հետևում են այդ թրենդին։

«Գոտիով լողազգեստն այս ամառվա ամենանորաձև թրենդն է, քանի որ այն իրանն ավելի սլացիկ է դարձնում ու ընդգծում է բարեմասնությունները», –  մեկնաբանել է պարբերականի խմբագիր Քլեմի Ֆիլդսենդը։

Լողազգեստ, ակնոց ու հմայիչ ժպիտ․ Ալինա Զագիտովան ցնցող տեսք ունի․ լուսանկարներ

Նորաձև այս հնարքն առաջինը կիրառել է Քլոի Քարդաշյանը։

Նա գոտիով բծավոր լողազգեստով լուսանկար է հրապարակել Instagram–ում։

Թրենդը չի անտեսել նաև ամերիկյան «Աշակերտ» ռեալիթի–շոուի հաղթող Սայան Գաբիդոնը։

Նման լուսանկարներ է հրապարակել նաև հոլանդացի մոդել ու Victoria's Secret ապրանքանիշի աստղ Ռոմի Սթրեյդը` արված Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

«Սիրո կղզի» բրիտանական շոուի մասնակից Քեդի Մաքդերմոտը  նույնպես էլեգանտ գոտիով լողազգեստ է ընտրել։