Տղեք, դուրս եկեք իներցիոն տաշտից. փոխնախարարը պաշտոնից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին

Պաշտոնյան մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները և դիմում ՀՀ վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պատճառաբանելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին: Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով–պոչո՞վ է լինում. Փաշինյան

«Մեծարգո պարոն վարչապետ, նկատի ունենալով այն, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում իրականացվող և իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները չեն համապատասխանում իմ սկզբունքներին և գործելակերպին, այդ պարագայում ինձ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումը դառնում է թերի կամ անհնար, հետևաբար գտնում եմ, որ բնապահպանության նախարարությունում իմ հետագա աշխատանքը նպատակահարմար չէ, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- գրել է նա իր դիմումում:

Ղազարյանը հրապարակել է դիմումը և ավելացրել, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները։

«Վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են!!! Հետգրություն: Տղեք, դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում...»,– գրել է փոխնախարարը։

Հիշեցնենք` Այսեր Ղազարյանը բնապահպանության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի հունիսի 21-ին։

Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ կտա մի քանի օր անց ուժի մեջ մտնող փաթեթը