«Սանրվածք էի անում և հանկարծ...». Լոպիրյովան պատմել է ծննդաբերության մասին

Ռուս մոդել և հեռուստահաղորդավար Վիկտորյա Լոպիրյովան պատմել է ծննդաբերության մասին և ցույց տվել երկար սպասված որդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մոդել և հեռուստահաղորդավար Վիկտորյա Լոպիրյովան ցույց է տվել իր որդուն` Մարկ–Լիոնելին` Instagram–ում հրապարակելով նրա կյանքի առաջին օրերի լուսանկարը։

Մոդելը պատմել է նաև ծննդաբերության և էպիդուրալ անզգայացման մասին։

Լոպիրյովան առաջնեկին ունեցել է 35 տարեկանում Մայամիում փետրվարի սկզբին։ Երեխայի հայրը գործարար Իգոր Բուլատովն է` Տաթա Կարապետյանի նախկին ամուսինը։

«Ես ծննդաբերությունը հիշում եմ հատվածներով, դրվագներով` ինչպես կինոյի կադրերը։ Ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել։ Ես վարսավիրանոցում էի, ինձ սանրվածք էին անում։ Գոտկատեղում ծանրություն էի զգում, բայց այն անտանելի ցավ չէր առաջացնում, և ես դրան ուշադրություն չդարձրի։

Տուն վերադառնալիս ասացի. «Կարծես որդիս պատրաստ է ծանոթանալ մեզ հետ»», – խոստովանել է Լոպիրյովան։

Մոդելի երկունքի ցավերը սկսվել են, և ամեն ինչ այնքան արագ է ընթացել, որ նա հազիվ է հասցրել հասնել հոսպիտալ։

Այնտեղ նրան հատուկ սայլակով տարել են ծննդաբերական բաժանմունք։

Ո՞ւր է անհետացել Գաել Անդոնյանը. նրան փնտրում է նաև հավաքականի գլխավոր մարզիչը

«Հիշում եմ էպիդուրալ անզգայացման ուժեղ ցավը (դա ավելի ցավոտ էր, քան երկունքի ցավերը), չէի սպասում, որ դա կարող է այդքան ցավոտ լինել։ Եվ, իհարկե, հիշում եմ պահը, երբ փոքրիկին դրեցին կրծքիս։ Որդիս առողջ և պինդ ծնվեց։ Ես համոզված էի, որ ամեն ինչ լավ կանցնի, ինձ այդպես էի տրամադրել։ Բայց հաշվի առնելով, որ նա առաջին երեխան է, ամեն ինչ ավելի արագ անցավ, քան կարելի էր ենթադրել», – ասել է Լոպիրյովան։

Մոդելի երկու գրառումները հավաքվել են ավելի քան 100 հազար «լայք»։

«Նախանձում եմ նման պատմություններին։ Ես մինչև հիմա չեմ կարողանում խելքի գալ ծննդաբերությունից հետո, բայց արդեն 4 տարի է անցել։ Այդ ցավը երբեք չեմ մոռանա», – գրել է prostomariaaal–ը։

Հիշեցնենք, որ ծննդաբերությունից առաջ հաղորդավարը բացատրել էր, թե ինչու է որոշել ծննդաբերել Մայամիում։ Նա խոստովանել էր, որ մեկնել է ԱՄՆ կլիմայական պայմանների պատճառով։