Նոր նշանակում ոստիկանությունում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նոր նշանակում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը։

Տղեք, դուրս եկեք իներցիոն տաշտից. փոխնախարարը պաշտոնից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի` Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»,– նշված է հրամանագրում:

Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է երեկ` մայիսի 22-ին։

Նշենք, որ ճիշտ մեկ տարի առաջ Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Դիլիջանի վարչության պետի պաշտոնից: