Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց

Հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 5 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Եղեգնաձորի հիվանդանոցից 14 տարեկան դպրոցական է տեղափոխվել Երևան

Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09։30-ի սահմանում` Արարատ քաղաքի Երկաթուղայինների և Սպանդարյան փողոցների խաչմերուկում։

Փոքրիկների «ծեծկռտուք» Երևանում. 1.5 տարեկան տղան քերծվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«Իրար են բախվել Mercedes E 320 և Hyundai Azera մակնիշների ավտոմեքենաները։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։ Մարմնական վնասվածքներով 5 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն»,–նշված է կայքում։

Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ավտովթար Երևանում. երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ