ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ առավոտյան 25-ամյա մի կին վերցրել է անչափահաս իր երեխային ու տնից դուրս է եկել։ Կինը երկտող է թողել, որտեղ գրել է. «Հոգնել եմ այս կյանքից»։
«Կնոջ` 28–ամյա ամուսինը ոստիկանություն է դիմել։ Ոստիկաններին մեծ դժվարությամբ է հաջողվել կապ հաստատել աղջկա հետ ու պարզել՝ նրա գտնվելու վայրը»,–ասում է մեր աղբյուրը։
Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ 25-ամյա աղջիկն ընտանեկան խնդիրներ ունի։