ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՈւԵՖԱ–ն ավելի շատ աշխատանք պետք է տանի` ցրելու համար այն վախերը, որոնք առաջացել են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակի առնչությամբ։ Twitter–ում այս մասին գրել է Իռլանդիայի արդարադատության նախարար Չառլի Ֆլենագանը։
Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել
«Շատ տխուր է, երբ սպորտն ու քաղաքականությունը բախվում են, քանի որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով որոշել է չմեկնել Ադրբեջան` մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչին։ ՈւԵՖԱ–ն պետք է ավելին անի` վախերը ցրելու և նման հանգամանքներում պաշտպանություն ապահովելու համար», – գրել է Ֆլենագանը։
Մայիսի 22-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացման վայրի հետ կապված դժգոհություն էր հայտնել նաև «Չելսիի» մարզիչ Մաուրիցիո Սարրին։
2 հայտնի հայ` Լոնդոնի Ալբերտ հոլում. Մխիթարյանը համերգ էր գնացել
Ավելի վաղ «Արսենալը» հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ «Արսենալը» Բաքվում կխաղա «Չելիսիի» հետ։