Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության մեջ որևէ հակասություն չկա. ՀՀ նախագահ

Եվրասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապեր հաստատելու համար Սարգսյանն առաջարկել է օգտվել Հայաստանի առավելությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որևէ հակասություն չի տեսնում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին նա հայտարարել է Ալմաթիում անցկացվող Եվրասիական մեդիաֆորումի ժամանակ։

Նրա խոսքով` Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև ԵՄ–ի հետ համագործակցության միաժամանակյա զարգացումը Հայաստանի առավելությունն է։

Նրա գնահատականներով` Հայաստանը խաչմերուկ է, որը սովորել է աշխատել բոլորի հետ։

«Այդ պատճառով Հայաստանը սերտ կապեր ունի ՌԴ–ի, Եվրասիական տնտեսական հանրության անդամ–պետությունների հետ և միաժամանակ համաձայնագիր է ստորագրել ԵՄ–ի հետ։ Եվ ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում», – նշել է նա Ալմաթիում անցկացվող Եվրասիական մեդիաֆորումի ժամանակ։

Սարգսյանն առաջարկել է օգտվել Հայաստանի առավելությունից` Եվրասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապ հաստատելու համար։

Ալմաթիում հինգշաբթի կայացել է XVI Եվրասիական մեդիաֆորումի հանդիսավոր բացումը։ Արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի տեղեկատվության և հասարակական զարգացման նախարար Դաուրեն Աբաևը, Ալմաթիի տեղական գործադիր իշխանության ղեկավար Բաուիրժան Բայբեկը, պրոդյուսեր, RizKhan Productions արաբական ընկերության ղեկավար Ռիզ Խանը և ուրիշներ։