Հարկային եկամուտների շնորհիվ Հայաստանի բյուջեն համալրվել է 7,4 միլիարդ դրամով

Հարկային մարմնի հավաքած գումարն ամբողջովին կտրամադրվի ճանապարհների վերանորոգմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի բյուջեն կավելանա 7,4 միլիարդ դրամով։ Բյուջեի եկամտային մասի համապատասխան փոփոխությունը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել

Լրացուցիչ միջոցներ են հավաքվել հարկային փոփոխությունների և հարկային ծառայության աշխատանքի հաշվին։

Այդ գումարն ամբողջովին կուղղվի ճանապարհների վերանորոգմանը. 4,8 միլիարդ դրամ` միջպետական նշանակության ճանապարհներին, 2,55 միլիարդ դրամը` հանրապետական նշանակության ճանապարհներին։

Խելահեղ երթևեկության հետևանքները. ինչպե՞ս պայքարել դրա դեմ