Եղեգնաձորի հիվանդանոցից 14 տարեկան դպրոցական է տեղափոխվել Երևան

Դպրոցի բակում դպրոցականը վիճել է համադասարանցու հետ։ Վեճի ժամանակ նա ուժգին հարված է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան սանավիացիայի ուղղաթիռով Եղեգնաձորի հիվանդանոցից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքում ապրող 14-ամյա մի պատանի:

Ողբերգական դեպք Երևանում. ինչո՞ւ է ինքնասպան եղել ռեփերի հայրը

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են, որ պատանու գանգուղեղը վնասված է: Տղան սովորում է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Նա հիվանդանոց է տեղափոխվել հենց դպրոցից:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դպրոցի բակում նա և իր համադասարանցի մի տղա վիճել են իրար հետ, որի ժամանակ էլ պատանին ուժգին հարված է ստացել դեմքին ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

Պատանին բժիշկների հսկողության ներքո է։