ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ռուսաստանցի հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաղթել է MODA topical նորաձևության ամսագրի անվանակարգում և նույն օրը դարձել հմայիչ փոքրիկի մորաքույր։
«Բարի օր, սիրելիներս, չեմ կարող ձեզ չպատմել իմ ուրախության մասին, երեկ @modatopical ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ մեր էստրադայի տասնյակ ամենագլխավոր ու վառ աստղեր կային, ես մրցանակ ստացա` որպես ամենավառ make-up արտիստ, ինչը, անշուշտ, շատ հաճելի է և մեկ ժամ առաջ իմացա, որ երկրորդ անգամ մորաքույր եմ դարձել։ Քույրս` Նունիկը, երեխա է ունեցել, ուստի այսօր իսկապես ամենա–ամենա բարի առավոտն է», – գրել է Գոհարը։
Նշենք, որ աղջիկը շատ մտերիմ է քրոջ հետ։ Վերջերս Ավետիսյան քույրերը երկու բնակարան են գնել միմյանց հարևանությամբ, ինչի մասին Գոհարը հայտնել էր Instagram–ում իր բաժանորդներին։
Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա Քսենյա Բորոդինան և Օլգա Օռլովան ճանաչվել են ամենաոճային հեռուստահաղորդավարներ` MODA topical ամսագրի վարկածով։ Հյուրերի շարքում եղել են Անի Լորակը, Ալբինա Ջանաբաևան, Յուլյա Կովալչուկը, Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը և ուրիշներ։