ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի լույս 22-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել մոտ 30 տարեկան երկու տղամարդ։ Նրանք դանակահարված են եղել։
Մեկի վնասվածքը կրծքավանդակին է, մյուսինը՝ որովայնին։ Բժիշկները վիրահատական միջամտությամբ փրկել են նրանց կյանքը։
Նախնական վարկածով` տղամարդիկ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից, որտեղ խմբակային վեճ է եղել։
Այս պահին Sputnik Արմենիային հայտնի չեն վեճի պատճառները, սակայն միանշանակ է, որ մասնակիցներից մեկը պարզաբանումների ժամանակ դանակով հարվածել է տղամարդկանց։
Ըստ Արմավիրում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ քաղաքի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են դանակահարող երիտասարդի ինքնությունը, որին փնտրում են։