«Արսենալի» և «Չելիսիի» երկրպագուների մի մասը հետ է տվել տոմսերն ու Բաքու չի մեկնի

Հետ վերադարձված տոմսերը հովանավորները կարող են կրկին վաճառքի հանել։ Դրանք կարող են ձեռք բերել տեղի ֆուտբոլասերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմերը մտադիր են հրաժարվել Բաքվում կայանալիք հանդիպման` իրենց տրամադրված տոմսերի մի մասից։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru, «Արսենալն» ու «Չելիսին» ընդհանուր առմամբ հետ կտան մոտ 6000 տոմս, վաճառվել է համապատասխանաբար 3500–ը և 2000–ը։

Հենրիխ Մխիթարյանի պատճառով Իռլանդիայի արդարադատության նախարարը քննադատել է ՈւԵՖԱ–ին

ՈւԵՖԱ–ն թիմերին 5800-ական տոմս է տրամադրել, որը Բաքվի մարզադաշտի 10%-ից ավելի քիչ մասն է կազմում։ Ասվում է, որ որոշումն ընդունվել է Բաքվի օդանավակայանի ոչ այնքան հզոր լինելու պատճառով։

Ավիատոմսերի գները, թռիչքների ժամը, վիզաների հետ կապված խնդիրները և խաղի մեկնարկային ժամը (տեղական ժամանակով ժամը 23: 00-ին) խոչընդոտներ են, որոնց պատճառով երկրպագուների մեծ մասը հրաժարվել է գնալ։

Հետ վերադարձված տոմսերը հովանավորները կարող են կրկին վաճառքի հանել։ Դրանք կարող են ձեռք բերել տեղի ֆուտբոլասերները։ Այս պահին Ադրբեջանում վաճառվել է 23 000 տոմս։ Ինչպես տեղեկացնում է պարբերականը, դեռ պարզ չէ, տոմսերի պահանջարկ կա, թե ոչ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայսի 29–ին Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչին, որտեղ հանդիպելու են «Արսենալն» ու «Չելսին»։