Ալսուի դստեր մարզիչ Սվետլանա Լոբոդան բաց կթողնի «Ձայնը. երեխաներ» շոուի հատուկ թողարկումը

Ալսուի դստեր մարզիչը` հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան, չի մասնակցի «Ձայնը. երեխաներ» շոուի հատուկ թողարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ուկրաինացի երգչուհի, հաղորդավարուհի, երգերի հեղինակ Սվետլանա Լոբոդան չի մասնակցի «Ձայնը. երեխաներ» շոուի հատուկ թողարկմանը, որը կկայանա ուրբաթ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Ալսուն խոսել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալի մասին

Ծրագրին մասնակցելու են եզրափակիչ անցած երեխաներն ու նրանց մարզիչները։ Լոբոդան Ալսուի դստեր` Միկելա Աբրամովայի մարզիչն էր։

Մայիսի 16–ին հայտնի է դարձել, որ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» վեցերորդ եթերաշրջանի արդյունքները։ Եզրափակիչում հաղթել էր Միկելա Աբրամովան։ Հայտնի է դարձել, որ ձայները կեղծիքի միջոցով են ավելացվել, հեռուստաալիքը հայտարարել է, որ մայիսի 24–ին կրկնակի եզրափակիչ է անցկացվելու։

Հիշեցնենք, որ Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, մեծ տարբերությամբ հաղթել էր մրցույթի եզրափակիչ փուլում, բայց համացանցում կասկածի տակ էին դրել մրցույթի արդյունքները։ Քննարկումները վերածվել էին սկանդալի։