Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է շփման գծից. Արմեն Գրիգորյանը մի միջադեպ է պատմել

Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀՀ ԶՈւ–ն պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փախել է շփման գծից, երբ հայտնվել է ՀՀ ԶՈւ հսկողության տակ։ Հետաքրքրաշարժ միջադեպի մասին լրագրողներին այսօր պատմեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել. Օսիպյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին խնդրել էին մեկնաբանել վերջերս տեղի ունեցած ֆլեշմոբը, որը կազմակերպել էին ադրբեջանցի զինվորները, որի մեսիջը «Շուշի հասնելու» պատրաստակամությունն էր։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարին կհանդիպի Երևանում։ Իրականում Ադրբեջանի նախարարն օրեր առաջ փախել է շփման գծից, երբ հայտնվել է ՀՀ ԶՈւ հսկողության տակ։ Այդ առումով ինձ թվում է, որ նման ֆլեշմոբերը չեն կարող լուրջ նշանակություն ունենալ», – նշեց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը վստահեցրեց, որ ՀՀ ԶՈւ–ն պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։