ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «ԱԱԾ–ն ու Ոստիկանությունն են սպասարկում հեղափոխության օրակարգը»

«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` պետական գերատեսչություններում ամենաբարձր վարկանիշն ունեն ուժային կառույցների ղեկավարները։
Sputnik
Սուրենյանց. «ԱԱԾ–ն ու Ոստիկանությունն են սպասարկում հեղափոխության օրակարգը»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է, թե ինչով է պայմանավորված ուժային կառույցների նկատմամբ հանրության այդպիսի վերաբերմունքը։

«Ուժային կառույցների ղեկավարների բարձր հեղինակությունն օրինաչափություն է՝ կապված հեղափոխական իրավիճակի հետ»,-կարծում է Սուրենյանցը։

Ըստ քաղաքագետի`մի փոքր այլ է պաշտպանության նախարարի պարագայում, քանի որ բանակը Հայաստանում համարվել է ամենակայացած ինստիտուտը նաև մինչև հեղափոխությունը, և պաշտպանության նախարարները հիմնականում մեծ վստահություն են վայելել հանրության շրջանում։

«Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, ապա պետք չէ մոռանալ, որ հեղափոխությունից հետո հենց այդ երկու կառույցներն էին սպասարկում հեղափոխության օրակարգը, մասնավորապես հակակոռուպցիոն գործունեությունը»,-նշում է Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով, այս երևույթը կապված է հետհեղափոխական իրավիճակի հետ և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ վարկանիշները փոփոխության ենթարկվեն։