Google-ը կփոխի իր որոնման դաշտի դիզայնը. լուսանկար

«Բարության կորպորացիան» որոշել է իր որոնման գործիքի բջջային տարբերակում փոփոխություններ անել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Google-ն առաջիկա օրերին կփոխի որոնողական դաշտի դիզայնը։ Ընկերությունն այս մասին հայտնում է իր պաշտոնական բլոգում։

Փոփոխված դիզայնը սկզբում հասանելի կլինի միայն սմարթֆոնների բրաուզերներում և սմարթֆոնների համար նախատեսված հավելվածում:

Փոփոխության արդյունքում որոնողական դաշտում ինչ–որ բան փնտրելուց հետո գտնված էջերի վերևում շուտով կհայտնվի տվյալ վեբ-կայքի նշանն ու անվանումը, որը նախկինում երևում էր հղման ներքևում և ավելի փոքր տառատեսակով։

Google-ը կփոխի իր որոնման դաշտի դիզայնը. լուսանկար

Թարմացված դիզայնի շնորհիվ որոնումն ավելի նման կլինի նորությունների ժապավենի՝ լի փնտրված թեմայի շուրջ տարբեր աղբյուրների տրամադրած հայտարարություններով: Աղբյուրների վրա շեշտը դրվում է ֆեյք նորություններից խուսափելու համար:

Sony-ն ցույց տվեց`ինչպես է իր PlayStation 5-ը ջախջախում PS4 Pro-ին. տեսանյութ

Ընկերությունը կանխատեսում է, որ նմանատիպ փոփոխությունների շնորհիվ որոնման արդյունքի ավելի ինֆորմատիվ էջեր կստեղծվեն: Օգտատերերն իրենց հերթին կկարողանան հեշտ կողմնորոշվել, թե որ հղումն է ավելի օգտակար:

Huawei-ը 90 օր ժամանակ ունի սկանդալային իրավիճակից դուրս գալու համար