ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ մայիսի լույս 22-ի գիշերը շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մայրաքաղաքում ապրող 37-ամյա մի կին։
Բժիշկները պարզել են, որ նրա քիթը կոտրված է, և ուղեղի ցնցում ունի։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կնոջը ծեծել է ամուսնինը իրենց բնակարանում։ Ծեծի ընթացքում տանը եղել է նաև անչափահաս դուստրը։
Ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին։
Մեր տեղեկություններով՝ ծեծված կինը դեռևս հիվանդանոցում է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։