ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսել են աշխատանքները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից»,– նշել է նա։
Ապրիլի 18-ին կառավարությունը հաստատել էր քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաներ ձեռք բերելու մասին որոշումը։
Գոնե Երևանի աղբը այստեղ չհասներ. աղբավայրի պատճառով Մասիսում սովորում են չշնչել
Կարապետյանն օրեր առաջ հայտնել էր, որ քաղաքապետարանի գնած 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներն արդեն Հայաստանում են:
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով