Ո՞ր նախարարների վարկանիշն է ամենաբարձրը և որինը` ամենացածրը. GALLUP հետազոտություն է արել

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանում գործող նախարարներից ամենաբարձր վարկանիշն ունեն ուժային կառույցների ղեկավարները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ասաց, որ «GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են Դավիթ Տոնոյանի և Արթուր Վանեցյանի աշխատանքներին։

Մակունց. «Նախարարների հետ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի»

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ամենացածր բալը` 3.0 ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը` 4.0 բալ, ստացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Նավասարդյանը:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի: