Օրվա ոտքերը. Քարդաշյան քույրերը հիացնում են համացանցի օգտատերերին

Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջեները ցուցադրել են իրենց գեղեցիկ ոտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը` սուպերմոդել Քենդալ Ջեները, իրենց շքեղ ոտքերը ցույց են տվել Instagram–ի բաժանորդներին։

«Քույրս շատ գեղեցիկ է», – լուսանկարը մեկնաբանել է Քիմը։

Գեղեցկուհի քույրերի լուսանկարը ոգևորել է համացանցի օգտատերերին, և նրանք բազում մեկնաբանություններ են գրել։ «Այո, նա գեղեցիկ է», «Սիրում եմ ձեզ, գեղեցկուհիներ», «Օրվա ոտքերը», «Երկու աստղ»։

Քարդաշյանի ավագ քույրը մերկացել է լոգարանում. լուսանկարներ

Քենդալ Ջեներն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից է։ Նա պայմանագրեր ունի Estee Lauder, Adidas , Calvin Klein, Tiffany ընկերությունների հետ և ավելի քան հարյուր միլիոն բաժանորդ ունի Instagram–ում։

Բրիտանացի հաղորդավարը նշել է Քարդաշյանների տոհմի ամենագեղեցիկ աղջկա անունը