Կաննի 72–րդ կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել փառատոնի ամենասպասված ֆիլմերից մեկի` Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի պրեմիերան։
Կաննում կինոնկարը ներկայացրել են հենց ռեժիսորը և անհավանական աստղային դերասանական կազմը` Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Մարգո Ռոբին։
Նրանցից բացի ֆիլմում խաղում են Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Դակոտա Ֆանինգը և ուրիշներ։
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2019թ.–ի օգոստոսի 9–ին։
Բյուջեն կազմել է մոտ 100 միլիոն դոլար, և դա Տարանտինոյի առաջին ֆիլմն է, որը հիմնված է իրական դեպքերի վրա։