Բագրատաշենում ստեղծված իրավիճակը հարթելուն «խառնվել» է ՀՀ ՄԻՊ–ը

Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Պաշտպանը միջոցներ է ձեռնարկում «Բագրատաշենի» անցման կետում ստեղծված իրավիճակի հետ կապված։

Ինչպես տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:

6 օր` սպասման մեջ. Բագրատաշենի մաքսակետում առևտրականներն անելանելի վիճակում են հայտնվել

Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Թուրքիայից ապրանք բերած առևտրականները պնդում են, որ 6–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցներն իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Sputnik Արմենիային  ԱԱԾ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։