Ավտովթար Երևանում. երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ

ՃՏՊ–ի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

Ավտովթար Երևանում. երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ

Կենդանաբանական այգուց դեպի վերև` Նոր Նորք և Ավան տանող հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, BMW–ն` վնասվել։

Ավտովթար Երևանում. երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ

Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է․ տուժածներ չկան։

Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները ստուգել են վարորդների սթափության աստճանը․ երկուսն էլ ալկոհոլ օգտագործած չեն եղել։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Ավտովթար Երևանում. երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ

Նշենք, որ Մյասնիկյան պողոտան այս պահին խցանված է։