ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն`քաղաք Ուֆա: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 17-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա):
2. Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (բացառությամբ գիշերավարձի ու Մոսկվա-Ուֆա-Մոսկվա ավիատոմսի) հետ կապված ծախսերի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,–նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Ուֆայում կայանալու է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։