ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 10.00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 համարների և Լեո փողոցի ջրամատակարարումը:
Ջրանջատումը պայմանավորված է վթարային աշխատանքներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: