2 հայտնի հայ` Լոնդոնի Ալբերտ հոլում. Մխիթարյանը համերգ էր գնացել

Լոնդոնի Ալբերտի անունով արվեստի և գիտության սրահը երկու հայտնի հայերի` Հենրիխ Մխիթարյանի ու Արա Մելիքյանի հանդիպման վայր է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել աշխարհի ամենահայտնի ջութակահարներից մեկի` Արա Մելիքյանի հետ։

Լոնդոնյան «Արսենալի»,կիսապաշտպանը երաժշտի համերգին է գնացել։ Համերգը Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում էր` Ալբերտ հոլում։

«Իրական կյանքում քեզ հետ հանդիպելն իսկական երջանկություն է, Արա Մելիքյան։ Այսօր կրակ էիր։ Շնորհակալություն անհավանական համերգի համար», – գրել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին

Ֆուտբոլիստի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են գրել Մխիթարյանի հասցեին, բայց քչերն են ճանաչել ջութակահարին։ Հավանաբար` հայ կիսապաշտպանի երկրպագուների մեծ մասը ծանոթ չեն երաժշտության աշխարհին, քանի որն նրանք նմանացրել են Մելիքյանին ֆրանսիացի ֆուտբոլիստ Մատեո Գենդուզիին։