Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին քաղաքացին ընկել է ջրատարն ու մահացել. տեսանյութ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. 53–ամյա քաղաքացին ընկել է ջրատարն ու մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին գտնվող «Արևաբաց» ռեստորանային համալիրի մոտակայքով անցնող ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ծեծկռտուք «Արթիկում». Վարդան Ղուկասյանի եղբորորդու ու խցակցի ջրերը նույն առվով չեն հոսել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ջրատարից դուրս է բերվել 1966 թ.–ին ծնված Ծ.Ա.-ի դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: