Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետում 30 տարեկան քաղաքացու դիակ են հայտնաբերել

Դիակը գետից դուրս բերելու համար դիմել են փրկարարների օգնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «911» ծառայությունը մայիսի 20-ին, ժամը 18:24-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում հայտնաբերվել է դի. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը նետվել է պատուհանից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Արգիճի գետից դուրս են բերել, մոտ 60 մ ձորից բարձրացրել Հ. Մ.-ի (ծնված 1989 թ.) դին և հանձնել ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցներին:

Գետում հայտնաբերված երիտասարդի գլխին վնասվածքներ են եղել. մանրամասներ