Վարդան Ղուկասյանի եղբորորդին դանակով մի քանի անգամ հարվածել է դատապարտյալին

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մեկ այլ դատապարտյալի վեճի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը, «Արթիկ» ՔԿՀ–ում վիճել է մեկ այլ դատապարտյալի հետ, և վեճն ավարտվել է դանակահարությամբ։

Ծեծկռտուք «Արթիկում». Վարդան Ղուկասյանի եղբորորդու ու խցակցի ջրերը նույն առվով չեն հոսել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ 17 տարի ազատազրկման դատապարտված 30-ամյա Վահե Ղուկասյանը դանակով մի քանի անգամ հարվածել է 11 տարի ժամկետով ազատազրկված մեկ այլ դատապարտյալի (38 տարեկան)։ Վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքը տեղի է ունեցել Վահե Ղուկասյանի խցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ դատապարտյալների միջև քաշքշուկ է եղել։

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, մեղադրվում է 2014թ. հուլիսի 22-ին Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության մեջ։ Նա 17 տարվա ազատազրկման է դատապարտվել։