Սոցիալական ցանցի միջոցով սպառնացել է և սեքսուալ գործողություններ արել անչափահասի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին խստորեն հետևել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. 22–ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Փախցրել է, որ ամուսնանա. մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

2019թ. մայիսի 3-ին Երևանի բնակիչ անչափահասը, ծնողի ներկայությամբ, ՀՀ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքի անհայտ օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ և իր հետ ունենալ սեռական հարաբերություններ՝ տեղյակ լինելով,ո ր ինքն իր անչափահաս է:

ՀՀ ոստիկանության մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1996թ. ծնված երիտասարդ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երիտասարդը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում քողարկված անուններով գրանցել է երկու էջեր և դրանց միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 14 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Հիշյալ լուսանկարները ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին քաղաքացին ընկել է ջրատարն ու մահացել. տեսանյութ

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ երիտասարդն աղջկանից պահանջել է նաև կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ, այդ ամենը տեսանկարել և տեսանյութն ուղարկել իրեն՝ սպառնալով հիշյալ պահանջները չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա ծնողներին և հարազատներին՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ և կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին՝ նմանատիպ և այլ վտանգներից երեխաներին պաշտպանելու համար խստորեն հետևել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին: