Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել

Ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է մի լուսանկար, որում Ադամյանն է, ձեռքին` մրցանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ստացել է գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի»՝ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը։ Այս մասին նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Նա այդ առաջնությունում դարձել է 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը 3 տարվա պայմանագիր է կնքել գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ:

Նա հայաստանցի երկրորդ ֆուտբոլիստն է, որ կխաղա թոփ առաջնությունում։ Ֆուտբոլիստը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հասել այս արդյունքին։