Քոչարյանի և մյուսների գործը Սահմանադրական դատարանին փոխանցելը կոնկրետ նպատակ ունի.Այվազյան

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн
Սահմանադրական իրավունքի ոլորտի փորձագետը նկարագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումների հավանական սցենարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցած քրեական գործը Սահմանադրական դատարանին փոխանցելը կոնկրետ նպատակ ունի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանը։

Люди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանը կասեցրել է մարտի 1-ի գործով վարույթը, որով անցնում է ՀՀ 2–րդ նախագահ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։ ՍԴ–ում գործի ուսումնասիրությունը կարող է մոտ երկու ամիս տևել։

Այվազյանը հակված չէ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը խորամանկ մանևրում համարել։ Նրա խոսքով` ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), որով մեղադրվում են Քոչարյանն ու մյուսները (Գևորգյանից բացի), շատ լղոզված է։ Եվ դատարանն այս դեպքում ՍԴ–ի օգնությամբ ուզում է պարզել անորոշ ձևակերպումները։

Իրավաբանը հայտարարեց, որ եթե ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչի ՔՕ վերոնշյալ հոդվածը, իսկ նման հավանականություն կա, ապա նախկին նախագահի դեմ հարուցած քրգործը` սահմանադրական կարգի տապալման մասով կդադարեցվի։ Իսկ եթե ՍԴ–ն տվյալ հոդվածը Մայր օրենքին համապատասխան համարի, ապա առաջին ատյանի դատարանի համար ամեն ինչ ավելի հեշտ կլինի։