ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Արցախյան թեման այս դեպքում դատարանների շրջափակման հարցի հետ մի փաթեթում է»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված Հայաստանի և Արցախի միջև պառակտում մտցնելուն և դատարանների արգելափակման թեմային։
Sputnik
Հակոբյան. «Արցախյան թեման այս դեպքում դատարանների շրջափակման հարցի հետ մի փաթեթում է»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Արցախի միջև պառակտում մտցնելուն, ինչպես նաև անդրադարձել է դատարաններն արգելափակելու թեմային։
«Արցախյան թեման այս դեպքում դատարանների շրջափակման հարցի հետ մի փաթեթում է, քանի որ դա արձագանք էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելուն»,-կարծում է քաղտեխնոլոգը։

Փաշինյանը դավադիր մտադրություններ է տեսնում Արցախի հարցում և խոստանում ամենակոշտ միջոցներ

Ըստ Վիգեն Հակոբյանի, «դավադրության» և Արցախում «հող հանձնելու» մասին հայտարարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի իշխանությունների համար։

«Մյուս կողմից, եթե, ինչպես հայտարարեց վարչապետը, դատական համակարգը ամբողջությամբ անկախ է, ապա նախկին նախագահի ազատումը կալանքից չպետք է անակնկալ լիներ»,-նշում է Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանն ուղղված կոչին, ապա դա, Հակոբյանի խոսքով, կարելի է դիտարկել եթե ոչ որպես ուղղակի ներգրավվածություն ընտրական գործընթացներին, ապա որպես որոշակի ազդեցություն դրանց վրա։