Նախկին ամուսնու կողմից դանակահարված 4 երեխաների մայրը մահացավ

Բժիշկները չորս օր պայքարեցին տուժածի կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Արարատի մարզում նախկին ամուսնում կողմից դանակահարված կինն այսօր մահացավ։

Նախկին ամուսինը դանակահարել է կնոջը. նա արնաքամ լինելով` հասել է հարևանի տուն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 17-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում 42–ամյա տղամարդը դանակահարել էր նախկին կնոջը, որը նախ տեղափոխվել էր Արարատի հիվանդանոց, ապա անգիտակից վիճակում՝ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 37–ամյա կինը ժամեր առաջ մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Բժիշկները չորս օր պայքարեցին տուժածի կյանքը փրկելու համար։ Նա չորս երեխաների մայր էր։