Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստացել է ապահովել Մխիթարյանի անվտանգությունը

Ադրբեջանի դեսպանը խոստացել է ապահովել Բաքվում ապահովել 30–ամյա ֆուտբոլիստի անվտանգությունը։ Նա Հենրիխին առաջարկել է պարզապես կապ հաստատել իր հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Բաքուն տրամադրել է բոլոր երաշխիքները «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Թագիզադեն այս մասին հայտնել է Sky News–ին տված հարցազրույցում։

Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել–չմեկնելուն

«Սա A դասի միջոցառում է։ Եթե մեր նպատակը դրա շուրջ քաղաքական խաղեր խաղալն է, ապա ուրիշ բան։ Բայց Մխիթարյանին վճարում են որպես ֆուտբոլիստի, այլ ոչ թե քաղաքական գործչի։ Ուստի եկեք մի կողմ թողնենք մյուս հարցերը», – նշել է դեսպանը։

Տագիզադեն առաջարկել է Մխիթարյանին կապ հաստատել իր հետ, որպեսզի կարողանա երաշխավորել Մխիթարյանի անվտանգությունը Ադրբեջանում։

«Ես ուրախ կլինեմ, եթե նա խոսի ինձ հետ», – ասել է Տագիզադեն։

Դեսպանի խոսքով` Մխիթարյանի խնդիրն այն է, որ նա առանց Բաքվի թույլտվության այցելել է Ղարաբաղ, ուստի նրան ներառել են սև ցուցակում։ Բայց նրա խոսքով` դա ոչ մի կերպ չի ազդի անվտանգություն ապահովելու վրա։

Երկանյանը` Մխիթարյանին. մահափորձը քիչ հավանական է, բայց Բաքվում վախենալու առիթներ կլինեն

Նշենք, որ ՈՒԵՖԱ–ն նույնպես խոստացել է ապահովել մարզիկի անվտանգությունը և օգնել վիզա ստանալու և Ադրբեջան մուտք գործելու համար այլ փաստաթղթեր ձևակերպելու հարցում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների. նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղի» հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին:

Լոնդոնյան ակումբն օրերս պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ դժգոհություն էր հայտնել ԵԼ-ի եզրափակիչն Ադրբեջանում անցկացնելու փաստի առթիվ: