Կառավարությունն ու գիտնականները պետք է մշտական հաղորդակցության մեջ լինեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է տնտեսական հեղափոխության թեմայով գիտաժողովի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Կառավարությունը չպետք է մեկուսացած լինի, այլ պետք է գիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ լինի։ Այսօր այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է տնտեսական հեղափոխության թեմայով գիտաժողովի։

«Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն այն, որ գիտաժողովի ժամանակ մենք կունենանք կոնկրետ առաջարկներ, այլ այն, որ Հայաստանի գիտական հանրությունն իրեն ներգրավված զգա պրոցեսներում, որ այսօր կատարվում է Հայաստանում։ Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ տեսակետների բախման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր»,–ասաց նա։

Նա հայտնեց նաև, որ մեծ հետաքրքրությամբ է մասնակցում գիտաժողովին։