ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին արդարադատության ոլորտը բարեփոխելու հարցում. ԵՀ զեկույց

Բրյուսելը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ԵՄ–ն պատրաստ է ակտիվացնել իր օգնությունը Հայաստանում բարեփոխումների անցկացման համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ–ն «խոշոր ֆինանսական դոնոր է և առանցքային գործընկեր հայաստանյան բարեփոխումների հարցում»։

Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել Հայաստանի աջակցությունը բարեփոխումների հարցում. Տուսկ

«ԵՄ–ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցություն ցուցաբերել քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով` սատարելու համար ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումները», – ասվում է զեկույցում։

ԵՄ հարևանության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի խոսքով` Բրյուսելն ու Երևանը լավ գործընկերներ են, և ԵՄ–ն շահագրգռված է կոնկրետ բարեփոխումների աջակցման հարցում, այդ թվում արդարադատության և կրթության ոլորտներում։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Հայաստանն ընդունում է այն կարևոր դերը, որը կարող է խաղալ ԵՄ–ն բարեփոխումների աստիճանաբար անցկացման հարցում։

ԵՀ–ն ընդգծում է, որ ամենամյա զեկույցը հրապարակվել է ԵՄ–Հայաստան գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին, որը կկայանա հունիսի 13-ին։

Ավելի վաղ Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հարցում աջակցելու պատրաստակամության մասին հայտարարել էին ԱՄՆ–ն և ԵԽԽՎ–ն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 20-ին առավոտյան ժամը 8:30 փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, քանի որ հեղափոխություն է ծրագրում արդարադատության ոլորտում։

Ավելի ուշ Փաշինյանը ելույթով հանդես եկավ, որում ընդգծեց, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։