Չինաստանի արտգործնախարարը կժամանի Հայաստան

Այցի ընթացքում կողմերը միջազգային երկու պայմանագիր կստորագրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսի 26–ին կայցելի Հայաստան։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նիկոլ Փաշինյանը ցնցված է. ինչ են հյուրասիրել վարչապետին և նրա կնոջը Չինաստանում

«Մայիսի 25-26–ին Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին կայցելի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել միջազգային երկու փաստաթուղթ և ևս մեկ ոչ միջազգային փաստաթուղթ», – ասաց նա։

Նաղդալյանի խոսքով` այցի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-16–ին աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան։ Նա հանդիպել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ, իսկ մայիսի 15–ին ելույթ էր ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում։