Ծատուրյան. «Չի կարելի ժողովրդին տարանջատել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»
© Sputnik
Մտավորականը կարծում է, որ փողոցներ, ճանապարհներ փակելով չէ, որ պետք է խնդիրները լուծել, այլ ավելի քաղաքակիրթ ձևերով, քանի որ փողոց փակելն ամբոխային մտածելակերպի արդյունք է։
«Չի կարելի ժողովրդի տարանջատել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-ասում է ժողովրդական արտիստը։
Ըստ Նիկոլայ Ծատուրյանի, ամբոխի վատն այն է, որ չեն սիրում ենթարկվել, հասկանալ, չեն սիրում վերլուծել։
«Որ ասեմ՝ ես հիացած եմ Փաշինյանով, կամ ատում եմ Փաշինյանին, սուտ կլինի։ Ես տեսնում եմ, որ նա շատ բաներ ճիշտ է անում, շատ բաներ էլ՝ սխալ»,-նշում է ռեժիսորը։
Ծատուրյանը վերապահում ունի նրանց նկատմամբ, ովքեր կա՛մ շատ են հայհոյում Փաշինյանին, կամ էլ` նրա արևով են երդվում։