ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Մահացածին, որը եղել է Ford-ի մեջ, դուրս են բերել փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։