ԱՄՆ–ում կալանավորել են «զենքի բարոն» Արա Դոլարյանին

«Զենքի բարոն» կինոնկարի Նիկոլաս Քեյջի հերոսի նման Դոլարյանն Արևելյան Եվրոպայից զենք է տարել աֆրիկյան երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Խոստումնալից դերասան Արա Դոլարյանը Ֆրեզնոյից կալանավորվել է զենքի անօրինական վաճառքի, փող լվանալու և դավադրությունների համար։ Այդ մասին The Business Journal պարբերականին երկուշաբթի ասել է ԱՄՆ–ի դատախազ Մաքգրեգոր ՈՒ. Սքոթը։

58–ամյա հային կասկածում են Արևելյան Եվրոպայից ու Հարավային Աֆրիկայից Նիգերիայի կառավարությանը միլիարդավոր դոլարի պայթուցիկ նյութեր, հրթիռներ, հրազենային զենքեր վաճառելու մեջ։

Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն

Բուլղարիայի մայրաքաղաքում ապրող տղամարդն իր անօրինական բիզնեսի համար օգտագործել է Dolarian Capital Inc. ընկերությունը, որը գտնվում է ԱՄՆ–ում։ Նրա գործընկերները որոշ ժամանակ կարծել են, որ նա թեյ է ներկրում և արտահանում։

Հայտնի է դարձել, որ Դոլարյանը զենքի միջազգային առևտրով է զբաղվել` վաճառելով ամեն ինչ` խորհրդային T-72 տանկերից մինչև հրթիռային սարքեր։

Դաշնային կառավարությունը 2015թ.–ի փետրվարին Դոլարյանի հաշիվներից առգրավել է ավելի քան 6 միլիոն դոլար։ Դրանից հետո տղամարդուն Հետաքննությունների դաշնային բյուրոն երկար ժամանակ որոնել են։

Ի դեպ, Դոլարյանի ծնողները եղել են Ֆրեզնոյի բնակիչներ. նրա մայրը` Ռոզա Դոլարյանը, ակտիվիստ է եղել, պայքարել խաղաղության համար, իսկ նրա հայրը` Արան, եղել է քաղաքում գեղարվեստական խորհրդի նախագահը։

Դոլարյանի գործով նախնական լսումները տեղի կունենան մայիսի 30–ին։ Եթե դատարանը Դոլարյանին մեղավոր ճանաչի բոլոր կետերով, ապա նրան սպառնում է մինչև 45 տարվա ազատազրկում և 100 միլիոն դոլար տուգանք։