ՌԱԴԻՈ

Բոզոյան․ «Ունենք պետականության անվտանգության լրջագույն խնդիր »

Փաշինյանի կոչը՝ հանրությանը դատարանների ելքերն ու մուտքերը փակելու մասին, պայմանավորված է դատարանի որոշմամբ՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Sputnik
Բոզոյան․ «Ունենք պետականության անվտանգության լրջագույն խնդիր »

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը։

«Երբ Փաշինյանը հասկացավ, որ փողոցը կարող է անվերահսկելի դառնալ, իսկ նա լավ գիտի, թե ինչ է նշանակում դա, քանի որ փողոցի միջոցով է եկել  իշխանության, Փաշինյանը գնաց այս քայլին»,-ասել է Բոզոյանը։

Քաղաքագետի գնահատմամբ` Փաշինյանն իր այդ քայլով շատ լուրջ վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը, սա առաջացնելու է սահմանադրական լուրջ ճգնաժամ։

Բոզոյանը կարծում է, որ Փաշինյանի  այս քայլը էքսպրոմտ է, իսկ հետևանքները շատ լուրջ են լինելու։ Նրա խոսքով` այսօր ունենք պետականության անվտանգության լրջագույն խնդիր ․վերջին 30 տարիների  ընթացքում նման վտանգավոր իրավիճակ չի եղել։