Ռուբեն Հովհաննիսյանը կլքի ТНТ հեռուստաալիքի փոխտնօրեններից մեկի պաշտոնը

Ռուսաստանցի կառավարիչ Ռուբեն Հովհաննիսյանը լքել է ТНТ հեռուստաալիքի ռազմավարական մարքեթինգի գծով փոխտնօրենի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ТНТ-ի ռազմավարական մարքեթինգի գծով փոխտնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը որոշել է լքել հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում է «Телеспутник» պարբերականը։

«Սվետիկ ջանը» արտասվելու չափ ծիծաղեցրեց «Comedy Բաթլի» ժյուրիին․ տեսանյութ

Ադմինիստրատորի խոսքով` դժվար էր նման որոշում կայացնելը։ Հովհաննիսյանը մտադիր է զարգացնել իր պրոֆեսիոնալ հմտություններն ու մարքեթինգի և կոնտենտի ստեղծման դասընթացներ անցնել։

«Ամռանն ավարտում եմ  Global Executive MBA–n և մտադիր եմ ստացած բոլոր գիտելիքները կիրառել գործնականում», – մեկնաբանել է Հովհաննիսյանն իր հեռացումը։

2007-2013 թվականներին Ռուբեն Հովհաննիսյանն աշխատել է ТНТ–ի եթերային պրոմոյի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ 2012 թվականի դեկտեմբերին գլխավորել «Перец» հեռուստաալիքը («СТС Медиа» հոլդինգի կազմում է)։