ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի երկու փոխմարզպետներին ազատել է պաշտոններից։ Այս մասին նշված է կառավարության կայքում։
Վարչապետի որոշումների համաձայն` պաշտոնից ազատվել են մարզպետի տեղակալներ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանը։
Փաշինյանը փաստաթղթերը ստորագրել է այսօր` մայիսի 20-ին։