«Նիկո՜լ, արի՛». դատարանի մոտ 3-5 տարեկան երեխաների են տարել

Նշենք, որ դատարանի մուտքն առավոտյան 08։30–ից փակել են մարդիկ և դատարանի աշխատակիցներին մուտք գործել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի առջև անչափահաս` 3-5 տարեկան երեխաներ կան։ Այս փաստը ֆիքսել է Sputnik Արմենիայի լրագրողը։

Ոստիկանությունն անգործության է մատնված. Մելիքյան

Երեխաները վանկարկում են «Նիկո՜լ, արի»։ Նշենք, որ հավաքվածները դատարանի մուտքը փակել են առավոտյան 08։30–ից, և դատարանին աշխատակիցներին մուտք գործել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ` մայիսի 16–ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել ու հորդորել ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։