ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Այս բախումներն ու կոնֆլիկտները խիստ անբարենպաստ են ներդրումների համար»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ունեցվածքի բռնագանձման օրինագծի ներդրմանն ու դատարանների մուտքերի արգելափակման թեմային:
Sputnik
Մարգարյան. «Այս բախումներն ու կոնֆլիկտները խիստ անբարենպաստ են ներդրումների համար»

Ինչ վերաբերում է վարչապետի կոչին և դատարանների աշխատանքը խաթարելուն, տնտեսագետը կարծում է, որ ներդրողները հիմնականում խոսափում են այսպիսի երկրներում ներդրում անելուց:

«Այս բախումները, կոնֆլիկտները խիստ անբարենպաստ են ներդրումների և գործարար միջավայրի համար. կապիտալը խուսափում է այսպիսի երկրներից, և արդյունքում այս ամենը կարող է մեր երկրի համար ունենալ բացասական հետևանք»,– ասում է Մարգարյանը:

Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ունեցվածքի բռնագանձման օրինագծի ներդրմանը, ապա տնտեսագետը կարծում է, որ հարևան երկրի կոպիտ բռնագանձման փորձը հուշում է, որ այդ տարբերակով հաջողության հասնել հնարավոր չէ. պետք է գնալ համաներման տարբերակով:

Ըստ Մարգարյանի՝ այս դեպքում խոշոր սեփականատերը պարտավորված կլինի ապօրինի գնահատվող յուրաքանչյուր ակտիվի մի մասը՝ 10-15 տոկոսը, կամավոր փոխանցել պետությանը ու ազատորեն տնօրինել մնացած ակտիվները։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները փակել էին հանրապետության բոլոր դատարանի ելքերն ու մուտքերը` հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։